Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Facebook-ը հայտնվել է դատարանում

Քաղաքականություն
e3a7fb94ed341f08050b2b5bcdd767cd

Facebook սոցիալական ցանցը իր օգտատերերի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու շնորհիվ ձեռք է բերել գերիշխող դիրք գովազդային շուկայում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի դատարանը՝ կարգադրելով սոցցանցին օգտատերերի վերաբերյալ հավաքագրված տեղեկությունները տարանջատել միմյանցից: «Facebook-ը տեղեկություններ է հավաքում տարբեր աղբյուրներից. Դա ինքը Facebook-ն է, սակայն կան նաեւ Instagram-ն ու WhatsApp-ը: Այս բոլոր տեղեկությունները ընկերությունը մեկ տեղում է հավաքում եւ մեր կարծիքով դա իրեն գերիշխող դիրք է ապահովում», - Գերմանիայի դաշնային կարտելի ներկայացուցիչ Անդրեաս Մունդի խոսքով դատարանը կարգադրել է ընկերությանը յուրաքանչյուր աղբյուրից ստացված տեղեկությունները տարանջատել միմյանցից: Facebook-ը մեղադրանքների հետ համաձայն չէ եւ նախատեսում է բեկանել դատարանի որոշումը: Ընկերության կարծիքով, տարբեր սոցցանցերից տեղեկատվության հավաքագրումը մեկ տեղում թույլ է տալիս օգտատերերին իրենց հետաքրքրություններին համապատասխանող բովանդակություն առաջարկել: «Մենք նախատեսում ենք բողոքարկել որոշումը, որպեսզի Գերմանիայում մեր օգտատերերը լիարժեք օգտվեն մեր ծառայություններից», - ասված է Facebook-ի հայտարարության մեջ: Գերմանական դատարանի որոշումը հետեւեց մի շարք բացահայտումների Facebook ընկերության կողմից օգտատերերի վերաբերյալ հավաքագրված անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ: «Ամերիկայի ձայն»