Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլի 24-ը Ֆրանսիայում կհիշատակվի որպես հայերի ցեղասպանության օր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
makron

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր կհռչակվի: France 24-ի տեղեկացմամբ՝ Մակրոնն այդ հայտարարությունն արեց՝ մասնակցելով հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին: Նախագահի խոսքով՝ Ֆրանսիան 1915 թվականից ի վեր ցեղասպանությունն անվանում է հանցագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ, «որը 2001 թվականին երկարատև պայքարից հետո այդպիսին է ճանաչվել արդեն օրենքով»: «Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մասն է կազմում, ապա Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաև մեր հանրապետությունում: Ձեզ հետ միասին ես նույնպես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսևորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու ողջերի արժանապատվությունը», - նշել է Մակրոնը: Մակրոնը նաև հայտարարել է, որ գարնանը պետական այցով լինելու է Հայաստանում. պետական այցը միջպետական հարաբերությունների ամենաբարձր մակարդակն է։