«Լեզուն, որով խոսելու են Մինսկի խմբի համանախագահները` Մադրիդյան սկզբունքներն են» (տեսանյութ)
«Լեռնային Ղարաբաղը ինքը պետք է մասնակցի», Փաշինյանի հայտարարության վերաբերյալ Հովհաննես Իգիթյանը համարում է փուլ առ փուլ ինչ-որ արդյունքի հասնելու միջոց։
«Եռակողմ ձևաչափը փոխարինվեց «երկուսը մեկի մեջ» ձևաչափի», - ընդգծում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ հիշեցնելով Ռոբերտ Քոչարյանի քայլը՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։
Իգիթյանի կարծիքով՝ «ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության» Արտգործնախարարների հայտարարությունը չի վերաբերում Հայաստանին, դա ավելի շուտ ուղղված է հենց Ադրբեջանին։
«Կովկաս» ինստիտուտի համահիմնադիր տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, որևէ նոր բան չկա բանակցությունների գաղտնիության առումով։
«Հայաստանի իշխանությունները պետք է աշխատեն 4 դաշտերում. ներքին քաղաքական դիսկուրսներում, Արցախի ուղղությամբ, Ադրբեջանի ուղղությամբ, միջազգային հանրության ուղղությամբ», - շեշտում է Իսկանդարյանը։
Քաղաքագետը համոզված է, որ երկու կարևոր գործընթաց է տեղի ունենում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համածիրում։ Մեկը՝ Մինսկի գործընթացի վերականգնումն է, մյուսը՝ բռնության նվազեցմանն ուղղված աշխատանքներն են։
«Լայնամասշտաբ պատերազմ չի կարելի ակնկալել», - շեշտում է նա։
Երկրորդ գործընթացը Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության կարգավորման քննարկումներում նպատակն իր իմիջային փոփոխոպթյունն է։
«Խնդիրը կարգավորեք այնպես, ինչպես ցանկանում եք», - այսպես է մեկնաբանում միջազգային հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը՝ խոսելով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունների մասին։
Սարգսյանի կարծիքով ԱՄՆ-ին ձեռնտու չէ տարածաշրջանում ռազմական բախումների վերսկսումն ու առաջացումը։
«Ի՞նչ է առաջարկում Ադրբեջանը։ Ընթացքը ցույց տվեց, որ ոչինչ», - նշում է Հովհաննես Իգիթյանը։ Վերջինիս հավաստիացմամբ՝ Ադրբեջանը որևէ կոնցեպտուալ բան չի առաջարկում։
«Լեզուն, որով խոսելու են Մինսկի խմբի համանախագահները` Մադրիդյան սկզբունքներն են», - նկատում է Ալեքսանդր Իսկանդարյանը։
Բանակցության գործընթացը մնալու է Մադրիդյան սկզբունքների հիման վրա, սակայն դա չի կարող վերջնական լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։