Համապատասխան առաջարկի դեպքում Գեղամ Գեւորգյանը կշարունակի աշխատել (տեսանյութ)
«Գյուղատնտեսության նախարարության կրճատումը որևէ բացասական ազդեցություն չի կարող ունենալ ոլորտի արդյունավետության վրա, այն շարունակելու է զարգանալ»,-լրագրողներին ասաց Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Գյուղատնտեսության նախարարության միավորվելու է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը: Գեղամ Գեւրոգյանն էլ հույս ունի, որ կշարունակի իր աշխատանքը պետական համակարգում: «Ցանկացած պետական կառամարման համակարգում, որտեղ կարող է իմ ներուժն ու կարողություններն իրականացնել, նույն գյուղատնտեսության ոլորտում ես կարող եմ սիրով շարունակել աշխատել, եթե համապատասխան առաջարկ լինի : Հենց լինի պաշտոնական առաջարկ, ձեզ կտեղեկացնենք: Եթե գյուղատնտեսության ոլորտի նույն առաջնահերթությունները մնան, եթե նախկին ծրագրերն իրականացվելու են, կարծում եմ` նախարարության անվանումը չպետք է էական ազդեցություն ունենա, կապրենք, կտեսնենք»,- ասաց Գեւորգյանը: Գեղամ Գեւրոգյանն անդրադարձավ նաեւ արտահանման ծավալների նվազմանը՝ ասելով, որ օրինակ՝ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալն ավելացել է նոյեմբեր ամսվա դրությամբ: «Ընդհանուր տնտեսության մեջ, եթե նայում ենք նույն վերամշակումներին, գյուղատնտեսության ոլորտը կազմում է 27-30 տոկոս, դրանք առաջնային արտադրանքի թվերն են, այսինքն՝ մենք չունենք ռեգիստրացիոն համակարգեր, որ կարողանանք 100 տոկոսով պատկեր ունենալ: Ուզում եմ նշել, որ այս տարվա մշակածը մյուս տարվա ցուցանիշ է: Նախորդ տարի եւս եղել է 27-30 տոկոս»,-ասաց Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը: