Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Սարիչ – Արոնյան. պահանջվում է միմիայն հաղթանակ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
sport-aronyan-30.01.

Ջիբրալթարում անցկացվող շախմատի խոշոր մրցաշարում այսօր կկայանա նախավերջին՝ 9-րդ տուրը: Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի խորվաթ գրոսմայստեր Իվան Սարիչի հետ: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար կողմերին հարկավոր է միմիայն հաղթանակ, քանի որ նույնքան՝ 6-ական միավոր ունեն եւս 10 շախմատիստ, իսկ երեք առաջատարները վաստակել են 6,5-ական միավոր: Սարիչ – Արոնյան պարտիան կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին: Շախմատասերները հանդիպման ընթացքին կարող են հետեւել նաեւ մեր կայքէջում: