A
A
Մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը
Վաթսունհինգ տարեկան հասակում Հայաստանում մահացել է ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկ Վարուժան Կարապետյանը։ 1983 թվականին Փարիզի «Օռլի» օդանավակայանի թուրքական ավիագծում տեղի ունեցած պայթյունից հետո նա ձերբակալվել է եւ Փարիզում կայացած դատավարության ավարտին դատապարտվել ցմահ ազատազրկման: Սեն Մոռի կալանավայրում 17 տարվա բանտարկությունից հետո հայկական կողմի դիմումներին ընդառաջելով պաշտոնական Փարիզն ազատ է արձակել նրան, եւ 2001-ին նա արտաքսվել է Հայաստան: