Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ դիմելու որոշում կայացված չէ. Արսեն Մկրտչյան (տեսանյութ)

Հասարակություն
KAlu_7qZHrk

«Շնորհավորանքներս բանակի օրվա կապակցությամբ: Պատիվ ունեմ նաև այս շնորհավորանքները փոխանցել Մանվել Գրիգորյանից՝ զորավարից, և նաև մեր բոլոր մարտական ընկերներից, ովքեր մեր բանակի ստեղծման ակունքում են կանգնած եղել: Ցավոք շատերը նահատակված են»,- ասում է գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը: Մկրտչյանն ասաց, որ նախևառաջ Մանվել Գրիգորյանի մարտական ընկերն է և լիազորված է ասելու. «Պինդ լինենք, ուժեղ լինենք, տեղի չտանք կասկածներին, ենթադրություններին: Մանվել Գրիգորյանը ընդունակ չէր, չկա նման բան և հույս ունենանք, որ պետական ատյանում կկարողանանք Մանվել Գրիգորյանի անմեղութությունը ապացուցել»: Փաստաբանը նշեց նաև, որ չպետք է մոռանալ, որ Վազգեն Սարգսյանի հետ միասին Մանվել Գրիգորյանը կանգնած է եղել հայոց բանակի ստեղծման ակունքներում: Մանվել Գրիգորյանը ադրբեջանական գերություն է անցել և չի կոտրվել: «Ես այսօր ճիշտ կլիներ, ես կարծում եմ, բարևներ, շնորհավորանքներ եմ հետս տանելու, փոխանցելու Մանվել Գրիգորյանին»,- ընդգծում է փաստաբանը: Արսեն Մկրտչյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ դիմելու որոշում դեռևս կայացված չէ, ու սկզբունքային ինչ-որ մոտեցումներ չկան, որովհետև ներպետական ինստիտուտները վերջնականապես չեն սպառել:  «Սպառելուց հետո ավելի հստակ կարող ենք պատասխանել: Բայց ներկա պահին չեմ կարող բացառել, որ կդիմենք: Հայցը պարտադիր չէ, որ կոչվի «Մանվել Գրիգորյանն ընդդեմ ՀՀ-ի», որովհետև էդ սկզբունքին դեմ է հենց Մանվել Գրիգորյանը: Բայց, օրինակ, իրավունքի պաշտպանության առումով, պաշտպանության իրավունքի խախտման առումով, արդար դատաքննության իրավունքի խախտման առումով, կարծում եմ, որ պետք  է և անհրաժեշտ է»,- եզրափակեց փաստաբանը: