Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք ու մեր ազգը վախենալու ոչինչ չունենք. մահապարտ-ազատամարտիկ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Ghukasyan

«Բոլոր, բոլոր մեր զինվորները, սպայական կազմը, ովքեր, որ մարտական հերթապահությունով դիրքեր են պահում, մեզ համար մահապարտներ են»,- ասում է «Արծիվ» մահապարտների գումարտակի շտաբի պետ, ազատամարտիկ Վահագն Ղուկասյանը: Ղուկասյանը նշեց, որ մահապարտներով օր ու գիշեր պատրաստ են լինել հայ ժողովրդի, բանակի, զինվորի կողքին. «Շնորհավորում ենք «Արծիվ-30»-ի կողմից ամբողջ մեր ազգին հզոր, անկախ ՀՀ բանակի օրը»: Հիշեցրեց, որ 1993 թվականին Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ, հրահանգով հավաքագրվեցին 500 հոգի մահապարտ-նվիրյալ, որ պետք է կատարեին հայրենանվեր առաքելություն՝ մինչև մահ կատարել մարտական գործողություն: Ղուկասյանը մի դրվագ առանձնացրեց Արցախյան ազատամարտից՝ Գանձասարի եկեղեցու ազատագրման վերաբերյալ.«Շատ ջոկատների տղաներ զոհվեցին՝ պահպանելով Գանձասարի հրաշք եկեղեցին: Թշնամին ցանկանում էր ամեն գնով Գանձասարի գմբեթն ու եկեղեցին պայթեցնել, ոչնչացնել, բայց չստացվեց: Մեր հերոս տղերքի արյան գնով պահպանվեց: Թե՛ Գանձասարը, թե՛ ամբողջ գյուղերով վեկալեցինք, միասին»: Ազատամարտիկը նշեց նաև, որ իրենք գնում են զորամասեր, դիրքեր են բարձրանում, զինվորներին օգնում թե՛ մարտական հերթապահության ժամանակ, թե՛ ռազմական մթերքի փոխանցմամբ: «Շատ լավ է զինվորների, սպայական կազմի տրամադրությունը: Լավ պատրաստված է մեր բանակը: Մենք ու մեր ազգը վախենալու ոչինչ չունենք»,- եզրափակեց պարոն Ղուկասյանը: