«Դուք պատկերացում չունեք» Գագիկ Հարությունյանը՝ անցումային արդարադատության մասին (տեսանյութ)
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը մտահոգություններ ունի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ՝ գաղտնալսումների վերաբերյալ. «Ցանկացած միջամտություն մտահոգություն է, բայց նախ, այդ միջամտության բովանդակության բնույթը պետք է բացահայտվի»: Ըստ նրա՝ ԲԴԽ-ի առաջին քայլը եղել է դատավորի հետ զրուցելը. «Դատավորը հայտարարեց, որ որևէ միջամտություն չի եղել, ըստ օրենքի ԲԴԽ-ն միայն դատավորի դիմումի առկայությամբ կարող է որոշակի քայլեր անել»: Գագիկ Հարությունյանն անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Ազարյանի հայտարությանը. «Եթե ուշադիր կարդայիք, կհասկանայի, որ նա հայտարարել է, որ ինքն այն դատավորն է, որը երբեք հրահանգի չի ենթարկվել»: ԲԴԽ նախագահից լրագրողները հետաքրքրվում են անցումային արդարադատության մասին. «Դուք պատկերացում չունեք այդ երևույթի մասին, իրավաբաններն էլ չունեն, ես էլ չգիտեմ, թե դա ինչ է, տարբեր երկրների փորձ եմ ուսումնասիրել, բայց չեմ հասկանում այստեղ ինչ են ուզում անել»: