Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազությունը և պետական մարմինները պետք է ավելի լուրջ վերաբերվեն. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Raffi

«Ես եկել եմ ուղերձ ստանալու, պատգամ և աղոթք ստանալու: Եվ այսօր մենք մեր սահման պահողների անսահման սերը, նվիրումը, հարգանքը, ակնածանքն առ հայրենիք հարգում ենք, տոնախմբում ենք: Եռաբլուրն է. սպարապետից մինչև առաջին զինվորը հայրենիք պահողներ են: Եվ մենք պետք է իմանանք այդ բացարձակ արժեքը մեր կյանքում. Հայրենիքը ամեն ինչից բարձր»,- ասում է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, հասարակական-քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգության» ղեկավարը շեշտեց, որ Հայաստանը պետք է դառնա իրավական պետություն, որտեղ փոխադարձ սերը, հարգանքը, ազգային շահի գիտակցումը, զինվորն ու հրամանատարը պետք է պաշտպանված լինեն ոչ միայն օրենքով, զենքով, սնունդով այլև՝ այն գիտակցությամբ, որ սահմանների պաշտպանությունը, ազգային շահի սպասարկումն անհնար է առանց զինվորի, առանց հրամանատարի:  Հովհաննիսյանը Քոչարյանի կալանավորման վերաբերյալ նշեց, որ չի տեսնում այն չափանիշները, ըստ որոնց կարելի է Ռոբերտ Քոչարյանին համարել քաղբանտարկյալ: «Բայց ես կարծում եմ, որ դատախազությունը և պետական մարմինները շատ ավելի լուրջ պետք է վերաբերվեն այդ հարցին: Որովհետև, եթե փաստարկված մոտեցումներ չլինեն ոչ միայն առկա ամբաստանության հետ կապված, այլև՝ այլ չներկայացված ամբաստանությունների հետ կապված, կմոտենանք այն սահմանին, որ միջազգային հանրությունը կարող է դիտարկել այդ պահը»,- նկատել տվեց  հասարակական-քաղաքական գործիչը: