Նաիրա Զոհրաբյանը նախարարից եւ դատարանից պարզաբանում է պահանջում (տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Նուբարաշեն» ՔՀ-ում՝ կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին։ «Որպես մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժոովի նախագահ, պահանջում եմ պարզաբանում արդարադատության նախարարից և դատարանից` ինչու՞ չբավարարվեց իմ, որպես պատգամավորի, անմիջապես Մհերի կալանավորումից հետո ներկայացրած միջնորդությունը` փոխելու լրագրողի խափանման միջոցը: Եվ դեռ քանի՞ մարդ պետք է մահանա, որպեսզի հասկանանք, որ այսպես շարունակել չի կարելի: Ուղղակի չի կարելի»,- նշել է նա։ Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Մհեր Եղիազարյանի նկատմամբ գրավ կիրառելու՝ նրա պաշտպանների միջնորդությունը, թեեւ երաշխավորություն էին տվել երկու պատգամավոր` Սերգեյ Բագրատյանը և Նաիրա Զոհրաբյանը։