Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թղթերով ամեն ինչ կարգին է». «Երկիր Ծիրանի»

Քաղաքականություն
erkir

Պարգևավճարների շուրջ բարձրացված աղմուկին ՔՊԿ-ականների «Օրենք չի խախտվել» ընդհանրական պատասխանը հար և նման է ՀՀԿ-ական` «Թղթերով ամեն ինչ կարգին է» մոդուլին: Արժե վերհիշել նաև շոումեն Հայկ Մարությանի պատասխանը լրագրողներին, երբ վերջիններս հարցրեցին նախընտրական խոստում հանդիսացող կարմիր գծերի վերացման մասին, ինչին «կարգինի» պատասխանը նույնպես ՀՀԿ-ական էր. «Իսկ մենք ուզո՞ւմ ենք, կարմիր գծերը վերացնելով, մի քանի մանկապարտեզ քիչ վերանորոգել կամ մի քանի սոցիալական ծրագրեր կրճատել…»: Բնականաբար` ո՛չ կարմիր գծերը, ո՛չ տեսախցիկները և ո՛չ էլ արագաչափերը չհանվեցին, չնայած Հայկոյի ու նրա քաղկնքահայր Նիկոլի խոստումներին:  Սակայն հանուն արդարության նշեմ, որ ՔՊԿ-ականները ոչ միշտ են կրկնում ՀՀԿ-ականներին, և երբեմն-երբեմն` նույնիսկ գերազանցում են իրենց «ավագներին», ահավասիկ` «Ավտորիտար բնույթի Իրան», «660 հազար դրամ աշխատավարձը քիչ է» արտահայտություններն ասվածի ապացույցներից են:  Դե, ինչ արած, սպասենք կատարված ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ արգասիք նոր «ծլվլոցներին»` հուսալով, որ ազգիս սթափ հատվածը, ի վերջո, կհամախմբվի և թույլ չի տա, որ հանրագումարում կանխատեսելի կռավոցը երեք անգամ հնչի:   «Երկիր Ծիրանի» կուսակցության  ժողովի  անդամ ` Արամ Ենոքյան 24 հունվարի 2019թ.