Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ-ում  պարգեւտրումների առավելագույն չափը կազմել է 1,5 մլն դրամ. Դավիթ Անանյան

Քաղաքականություն
vardan-ananyan

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողին ասաց, որ պարգեւատրումների մասով կոնկրետ թվեր ու անձնական տվյալներ չի հրապարակելու: «Ես միայն իմ մասով կարող եմ ասել, իսկ դա էլ կներկայացնեմ էթիկայի հանձնաժողովին իմ տարեկան հանձնարարագրում, էնտեղ ամեն ինչ պարզ կլինի, ընդհանուր առմամբ ասում եմ, որ տեղեկությունը սուտ է, այդպիսի մեծ թվեր չկան:  Առձեռն վճարված պարգեւատրման առավելագույն չափը կազմել է 1,5 մլն դրամ»: ՊԵԿ նախագահը հայտնեց, որ ՊԵԿ-ում պարգեւատրվել են բոլորը՝ իրենից սկսած մինչեւ հավաքարարը:    «ՊԵԿ-ը մյուս պետական մարմիններից տարբերվում է նրանով, որ իր պարգեւատրումների  ֆոնը ավելի մեծ է, որովհետեւ ավելի մեծ է այստեղ կոռուպցիոն ռիսկերը: Բոլորը ստանում են ադեկվատ պարգեւատրումներ»,-հայտնեց Դավիթ Անանյանը:       Ի դեպ ՊԵԿ-ը պաշտոնական հայտարարություն էր արել պարգևատրումների հարցով, այն կարդացեք ստորև.  Երեկ երեկոյան Yerevan.Today կայքը տեղեկություններ է հրապարակել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք աշխատակիցների աշխատավարձերի և պարգևատրումների վերաբերյալ: ՊԵԿ-ը պաշտոնապես հայտարարում է, որ ներկայացված թվերը ապատեղեկատվություն են և բացահայտ սուտ են: Պետք է նկատել, որ դեկտեմբերին բոլոր պետական գերատեսչություններում ստանում են երկու` նոյեմբեր–դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, երկու ամիսների պարգևատրումներն ու տարեվերջյան հավելավճարները միասին: Հետևապես, հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և նման պարգևատրումների չափեր ՊԵԿ-ում չկան: Միաժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ ստացված աշխատավարձերի վերաբերյալ  մանրամասն թափանցիկ տեղեկատվություն ներկայացնելու իրավական սահմանափակում գոյություն ունի, քանի որ  անձնական տեղեկատվության պահպանման և գաղտնիության իրավական նորմեր կան, որոնք չեն կարող հրապարակվել: Այնուամենայնիվ, նմանօրինակ տեղեկատվությունը  համապատասխան տեղեկատվական խողովակներով մշտապես հրապարակվում է «Բյուջեի մասին» ՀՀ օրենքով, որտեղ համապատասխան բացվածքներում կարելի է տեսնել պարգևատրումների ընդահանուր թվային պատկերը և այս ամենը թափանցիկ է: Միաժամանակ նշենք, որ ՊԵԿ-ն ի տարբերություն մյուս պետական մարմինների  ավելի շատ հնարավորություններ ունի հավելավճարներ և պարգևատրումներ տրամադրելու, որովհետև, օրինակ, 2018 թ. պետական բյուջեի մասին օրենքով և դրան հարակից օրենսդրությամբ ՊԵԿ-ի համար նախատեսված է եղել բավականին մեծ նյութական խրախուսումների և պարգևատրումների ֆոնդ, որի աղբյուրը եղել է Կոմիտեի արտաբյուջետային ֆոնդը: Մյուս կողմից, հարկ  է ընգծել, որ, օրինակ 2019-ին այդքան մեծ պարգևատրման չափեր սահմանված չեն: Թեև, այժմ 2019-ի թվականի բյուջեի մասին օրենքով և հարակից օրենսդրությամբ ներմուծված նոր գործիքակազմով և իրավակարգավորումներով ՊԵԿ-ը փորձում է նորից պարգևատրման համապատասխան ու համարժեք չափ հայթայթել: Հետևաբար 2018թ.-ին ՊԵԿ-ը` ունենալով հնարավորություն վճարել է պարգևատրումներ, որոնք էականորեն բարձր են պետական մյուս մարմինների պարգևատրումներից: Ընդ որում, պարգևատրումների համակարգից օգտվել են ոչ միայն ղեկավար անձինք, այլ հարկային և մաքսային բոլոր ծառայողները:  ՊԵԿ-ը կարծում է,  որ կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում պարգևատրումների և ընդհանրապես արժանապատիվ հատուցումների համակարգ ունենալը կաշառակերության և դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակն է: Հետևապես, ՊԵԿ-ում բոլոր վճարումներն ու պարգևատրումներն արվել են բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում: