«Լույսն ավելի մեծ է, քան մութը». Թրամփի մրցակից (տեսանյութ)
2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Թրամփի դեմ իր թեկնածությունը դնելու նպատակ ունի Էլիզաբեթ Ուորենը: Դեմոկրատ մեկ այլ հավակնորդ է համարվում քաղաքաշինության նախկին նախարար Ջուլիան Կաստրոն, ում խոսքերով, միասնաբար կարելի է ցույց տալ, որ «հույսն ավելի մեծ է, քան վախը, լույսն ավելի մեծ է, քան մութը եւ որ ճշմարտությունն ավելի մեծ կարող է լինել, քան սուտը’»: Նախագահական ընտրարշավին միանալու ծրագրեր ունեցող դեմոկրատ կանանց շարքերում են նաեւ Նյու Յորքից սենատոր Քըրսթըն Գիլիբրանդը, Հավայիից կոնգրեսական Թուլսի Գաբբարդը, Կալիֆորնիան ներկայացնող սենատոր Քամալա Հարիսը եւ Մինեսոթայից սենատոր Էմի Քլոբուքարը: Մրցապայքարի մեջ մտնելու ծրագրեր ունեն Թեքսասից նախկին կոնգրեսական Բեթո Օրուրքեն, Նյու Ջերզիից սենատոր Քորի Բուքերը եւ երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդընը: Ամենահայտնին ու աչքի զարնողն իհարկե Բայդընն է: Սակայն այս պահին դեմոկրատներից որեւէ մեկը չունի հստակ առավելություն, ասում է վերլուծաբան Լարրի Սաբաթոն: «Նույնիսկ Բայդընին այսօր չի կարելի համարել առաջամարտիկ, երբ նրան աջակցողների թիվը կազմում է երեսուն-քառասուն տոկոս», -ասում է վերլուծաբանը: Չնայած Թրամփի աջակիցների շրջանում նրա նկատմամբ վստահությունը գրանցում է անկում, եւ ներկուսակցական պայքարում նրա դեմ կարող է ուժեղ մրցակից դառնալ Օհայոյի կառավարիչ Ջոն Քասիքը, Թրամփի ժողովրդականությունն ընդհանուր առմամբ անկում չի ապրում հանրապետականների շրջանում: Վերընտրվելու հարցում Թրամփը շարունակելու է ուշադրությունը կենտրոնացնել քաղաքական իր հիմքերի վրա, ինչը հանրապետականներից ոչ մեկին չի տա նրան լուրջ մարտահրավեր ներկայացնելու հնարավորություն: «Ամերիկայի ձայն»