Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԼՄ-ները ծանոթացել են զինծառայողներին տրամադրվող սննդամթերքի տեսականուն

Պաշտոնական
1-3

Հունվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ: Այցելության ընթացքում լրագրողները ծանոթացել են զինված ուժերի ժամկետային զինծառայողներին տրամադրվող սննդամթերքի տեսականուն և որակին, համազգեստին ու զինվորական հանդերձանքին: Զինված ուժերի թիկունքային ապահովման պատասխանատուներն ընդգծել են, որ բանակի ճաշացանկը պարբերաբար թարմացվում է, խիստ հսկողություն է սահմանված մատակարարվող սննդամթերքի որակի նկատմամբ, իսկ ճաշատեսակները պատրաստվում են սահմանված չափաքանակներով և բացառապես բարձրորակ սննդամթերքով: