Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանը խտացնում է ատելության մթնոլորտը. «Հրապարակ»-ի խմբագիր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
asulis

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը կարծում է, որ նոր իշխանությունը, ինչպես նախորդը՝ մամուլին է մեղադրում  երկրում գաղջ մթնոլորտի համար։ «Ցավալի է, որ եթե նախկինում դա Հանրապետականը, մեր կողմից մերժված իշխանությունն էր անում, հիմա անում է մեր հարազատ, մեր ձեռքերով, մեր օգնությամբ  իշխանության եկած քաղաքական ուժի ղեկավարը՝ մասնավորապես նախկին գլխավոր խմբագիրը, որը շատ լավ պետք է իմանա մամուլի սկզբունքերը, ոճը, խոսքի ազատության արժեքը պետք է գիտակցի»։ Գլխավոր խմբագիրը ժպիտով է նշում, որ վարչապետի կողմից հնչած քննադատության շնորհիվ լրատվական կայքի դիտումների քանակը ավելացել է։ «Սև քարոզչությունը նպաստում է մեր աշխատանքին։ Մամուլը պիտի շարունակի քննադատել, ծաղրել, պամֆլետներ գրել, երբեմն չափազացնել, երբեմն գույները խտացնել, մամուլի առաքելության մեջ այդ սկզբունքը մտնում է։ Փաստորեն հակառակն է տեղի ունենցել։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես քեզ սիրում եմ ժողովուրդ, բայց սիրո փոխարեն, ատելության և թշնամանքի մթնոլորտն է խտացնում։ Լրատվամիջոցների 90 %-ին հայտարարում է իրեն թշնամի։ Ցավում եմ, ես այլ սպասելիքներ ունեի, դեռ հույս ունեմ, որ այս իշխանությունը և ինքը՝  Նիկոլ Փաշինյանը ինչ-որ հետևություններ կանի և կհասկանա, որ այս ճանապարհով չենք կարող երկիրը առաջ տանել»։  «Հրապարակի» գլխավոր խմբագիրը կարծում է, որ նոր իշխանությունը երկար ժամանակ է տրամադրում մամուլի հրապարակումներին ծանոթանալուն և դրանց քննադատելուն։ «Ինչքան հասկանում եմ՝ իրենք այդքան շատ զբաղված չեն  ղեկավարելով, այս երկրի հարցերը լուծելով, ինչքան ամբողջ օրը  մոնիտորինգ են անում մամուլը, ֆեյսբուքը։ Իրենք իրենց բանուգործը թողած հետևում են, թե ֆեյսբուքում ով ինչ ստատուս գրեց իրենց դեմ։ Երկրի վարչապետը չպիտի զբաղվի դրանով, չպիտի խոսի այդ թեմայով, պիտի թեթև նայի, որ իր աղջկա ծննդյան  մասին  էլ կգրեն ինչ-որ բան։ Մեկը վատ կգրի, մեկը զրպարտություն կգրի, մեկը ճիշտ, մեկը սխալ կգրի, դա նորմալ է»։ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էլ հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը, լինելով խմբագիր, առաջամարտիկ է եղել բազմաթիվ խոհանոցային խոսակցությունների մասին գրելով։ «Կոչ անել խոհեմության, բարոյականության մասին, սա համարում եմ ոտնձգություն մեդիայի նկատմամբ»։