Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. ԱԺ-ում ընտրում են մշտական հանձնաժողովների նախագահներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
AJ-3

Ազգային Ժողովը նախագահ և փոխնախագահներ ընտրելուց հետո երեկ սկսեց քննարկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների հարցը։ 6-րդ գումարման ԱԺ-ում մշտական հանձնաժողովների թիվը ինն էր։ 7-րդ գումարման խորհրդարանում, ըստ երեկ կայացված որոշման, կգործի 11 մշտական հանձնաժողով։ Դոնթի բանաձևով սահմանված կարգով 8 հանձնաժողովի նախագահի թեկնածություն ներկայացրեց «Իմ քայլը» դաշինքը, 2 հանձնաժողովի նախագահի՝ ԲՀԿ-ն և մեկի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ «Իմ քայլը» առաջադրեց հետևյալ թեկնածուներին. Նարեկ Զեյնալյան՝ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով Ռուբեն Ռուբինյան՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով Մխիթար Հայրապետյան՝ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով Արման Եղոյան՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Անդրանիկ Քոչարյան՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով Վլադիմիր Վարդանյան՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով Վարազդատ Կարապետյան՝ Տարածքային կառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողով Բաբկեն Թունյան՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով։   «Բարգավաճ Հայաստանից» առաջադրվեցին Նաիրա Զոհրաբյան՝ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողով Միքայել Մելքումյան՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով։ «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանն առաջադրվեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։