«Հեղափոխության» առաջին լուրջ պարտությա՞ն մասին
«Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանի դիրքորոշում-հրապարակումը
Օրենսդիր իշխանության վերցնելուց հետո, երկրի հասարակական – քաղաքական կյանքում իշխանությունների պատասխանատվության ոլորտներում տեղի ունեցող որևէ բացասական երևույթ, ակնհայտ է, որ չի կարող պատասխանատվությունից ազատել գործող իշխանություններին, հատկապես, եթե դրանց վերաբերյալ հնչել են հեղափոխական խոստումներ, որոնց շնորհիվ իշխանության են եկել:
Այսպես, նորընտիր խորհրդարանի առաջին քայլերը դրսևորեցին որոշ բացասական երևույթներ, որոնցից անկյունաքարայինը երկրի սահմանադրական կարգի կոպիտ խախտումն էր, ինչը ոչ միայն չկանխվեց, այլև շարունակում է անցանակալի զարգացումներ ունենալ: Խոսքը ԲՀԿական ձեռնարկատեր պատգամավորների մասին է, որոնցից մեկը խմբակցության ղեկավար է, իսկ մյուսն՝ իր իսկ առաջարկած հանձնաժողովի ապագա նախագահը:
Սահմանադրական կարգի այս ակնհայտ և կոպիտ խախտումը ծաղրում է ոչ միայն «հեղափոխություն» իրականացրած հայաստանցուս կամ Խորհրդարանի միաձայն պատգամավորներին և, անգամ, իր պարտականությունները չկատարող ՀՀ Նախագահին, այլև, առաջին հերթին, մեր ներկայիս Առաջնորդին, որն, ի հակառակ իր բոցաշունչ խոստումների և, ի զարմանս հայաստանցուս, բացահայտորեն աջակցում է սահմանադրական կարգի այս խախտողներին: Իսկ դրանից վերջիններս այնպես են ոգևորվել, որ որոշել են պատգամավորական գործունեությունը համատեղել Սահմանադրությամբ արգելված այլ գործունեությունների հետ, անվանելով դրանք «ստեղծագործական»…Իսկ ինչու՞ ոչ, եթե մեր այսօրվա առաջնորդն իր թագավորական քմահաճույքով ձեռնարկատերին շնորհել է «սեփականատեր» կարգավիճակ:
Այնպես որ, ԲՀԿական ձեռնարկատերերի գոյությունն այժմյան խորհրդարանում, այդ թվում, նրանց «կլասիկ» իշխանամետումոտ, սակայն, նաև «ընդդիմադիր» ղեկավարի այս հաղթանակը, «հեղափոխության» առաջին լուրջ պարտությունն է, դրանից բխող կասկածանքներով և, արդեն իսկ, անցանկալի հետևանքներով:
Ափսոս, շատ ափսոս…սակայն, հուսով ենք, որ մեր այսօրվա Առաջնորդը կփորձի տնօրինել հակահեղափոխական այս իրավիճակին:
«ՄԻ-96»