Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թրամփը սպառնում է տնտեսապես ավերել Թուրքիան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
tramp

«Սկսելով երկարաժամկետ դուրսբերումը Սիրիայից և այդ ընթացքում բազմաթիվ ուղղություններից  ծանր հարվածներ հասցնելով ԻԼԻՊ-ի փոքր մնացած տարածքային խալիֆայությանը՝ մենք նորից կհարձակվենք մոտակա ռազմակայանից, եթե փոփոխություն լինի»,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում: Սակայն Թրամփը զգուշացրել է Թուրքիային տնտեսապես ավերել, եթե ամերիկացի զինվորականների դուրս գալուց հետո Անկարան իր գործողությունների ընթացքում հարձակվի սիրիական քրդերի վրա:      ԱՄՆ նախագահն ընդգծել է նաև, որ նմանապես չի ուզում, որ քրդերը սադրեն Թուրքիային, իսկ Ռուսաստանը, Իրանն ու Սիրիան  իրենց հերթին դարձել են Սիրիայում ԻԼԻՊ-ի ոչնչացմանն ուղղված ԱՄՆ-ի երկարաժամկետ քաղաքականության շահառուներ: «Մենք նույնպես շահում ենք, սակայն մեր զորքերը տուն վերադարձնելու ժամանակն է: Դադարեցրե՛ք ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ  ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ»,- եզրափակում է իր գրառման մեջ ԱՄՆ նախագահը: