Ծովագյուղի և Քուչակի ավտոճանապարհներին գետնաբուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մեղրիի, Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ծովագյուղի և Քուչակի ավտոճանապարհներին գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը բքի և ցածր տեսանելիության բացակայության պատճառով փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն