Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 541, թոքաբորբով 184 հիվանդ

Քաղաքականություն
grip

Հաշվի առնելով գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնը՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ոլորտի պատասխանատուների հետ քննարկել է Հայաստանում առկա իրավիճակը։ Նախարարի պաշտոնակտարին է ներկայացվել հունվարի 6-ի դրությամբ վիճակագրությունը, ըստ որի՝ պոլիկլինիկական կազմակերպություններ դիմել է շնչառական վարակներով  526 հիվանդ։ Տվյալ օրվա դրությամբ հանրապետությունում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 541, թոքաբորբով 184 հիվանդ։ Բոլորն ունեն առողջացման դրական շարժընթաց։ Արսեն Թորոսյանը վերջիններիս հետ շրջայց է կատարել Երևանի մի շարք բժշկական հաստատություններում, մասնավորապես մանկական բաժանմունքներում՝ տեղում ծանոթանալով իրավիճակին և վիճակագրական տվյալներին։  Թորոսյանն առաջին այցը կատարել է ՆՈՐՔ ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ այս պահին առկա է սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 9 հիվանդ։ Թորոսյանը նախ ծանոթացել է հիվանդանոցային պայմաններին, ապա այցելել հիվանդներին։ Հիվանդների թվում կան նաև զինծառայողներ։ Նախարարի պաշտոնակատարը զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում և բարի ծառայություն։ Նախարարի պաշտոնակատարը հաջորդ այցը կատարել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ նրան է միացել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը։ Այս բժշկական կենտրոնում առկա է հոսպիտալացված 77 հիվանդ, որոնց գրեթե 95%-ը երեխաներ են։ Վերջիններս շրջել են բժշկական կենտրոնում և ծանոթացել հիվանդների բուժման ընթացքին։  Արսեն Թորոսյանն այցելել է նաև «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ առկա է սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 112 հիվանդ, այստեղ ևս գրակշիռ մասը՝ 96% երեխաներ են։  Նախարարի տեղակալ Լենա Նանուշանն այցելել է Մուրացան և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոններ, որտեղ ևս հոսպիտալացված են սուր շնչառական վարակներով հիվանդներ։  Այցելության պահին Մուրացան ԲԿ-ում հոսպիտալացված էր սուր շնչառական վարակներով 87 հիվանդ, որոնց ճնշող մեծամասնությունը կրծքի հասակի երեխաներ են։  gle.com/file/d/1QBIa3kT07enojdoYz4gAe1_FsiPOnaby/view?usp=drivesdk&fbclid=IwAR3Bo1G30nx39Si3oV0evJjLx2COg-KJA3WgaHP8MnRibOxkAfugt8UQhBg