A
A
Կահիրեում զբոսաշրջիկների ավտոբուս է պայթել
Կահիրեում, Գիզայի բուրգերի շրջանում զբոսաշրջիկների ավտոբուս է պայթել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Ականատեսների խոսքերով՝պատահարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Եգիպտոսի իշխանությունները կատարվածի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն դեռ չեն տարածել: Ռուս դիվանագետները ճշտում են՝ եղել են արդյոք ավտոբուսում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: