Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԾ-ն ստացել է Ռուսաստանի պատասխանը, որ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է. Azatutyun.am

Քաղաքականություն
D9C6D1F6-81B6-47DB-83EE-B615663F4F57_cx0_cy15_cw0_w1023_r1_s

Հատուկ քննչական ծառայությունն (ՀՔԾ) օրերս ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանն այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, 2008-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի։ «Ազատության» հետ զրույցում ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ լրացուցիչ հարցում են ուղարկել ՌԴ՝ պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։ Միքայել Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրված սահմանադրական կարգը տապալելու համար։ Հատուկ քննչական ծառայությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ստուգում է տեղեկատվությունը, թե ինչպես է «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ Միքայել Հարությունյանը 2002 թվականից հանդիսացել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Օգոստոսի 31-ին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հղում անելով անանուն աղբյուրին, հաղորդել էր, որ Ռուսաստանը մերժել է հայկական կողմին հանձնել հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանին։ Ըստ «Ինտերֆաքս»-ի, ռուսական կողմը նշել էր, որ 2002-ից Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է.... Շարունակությունն այստեղ