Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջ այնպիսի պայմաններ են դրել, որ ստիպված է գնալ ինչ-որ զիջումների. Առավոտ

Քաղաքականություն
aravot

Այսօր ՀԱՊԿ եւ ԵՎՐԱԶԵՍ ակադեմիայում «ՀԱՊԿ-ի մարտահրավերները, վտանգները եւ իրավական կողմի զարգացումը» թեմայով քննարկման ժամանակ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ասաց. «Քանի որ այս օրերին աշխարհաքաղաքական խառնաշփոթ է, նոր աշխարհակարգ է ձեւավորվում, պետք է մտածել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ՀԱՊԿ-ն: Պետք է լուրջ երաշխիքներ լինեն, անդամ երկրների միջեւ պետք է գործընկերային հարաբերություններ լինեն: Ցավոք, մենք հիմա հակառակն ենք տեսնում: Բանն այն է, որ ամենայն հավանականությամբ, կազմակերպության կանոնադրությամբ ամեն ինչ նախատեսված չէր եւ պայմանագրի պարտավորություններում ամեն ինչ նախատեսված չէր: Դրա համար ես կարծում եմ, որ հաշվի առնելով կատարվածը, անհրաժեշտ են փոփոխություններ: Մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես են Բելառուսը եւ Ղազախստանը համագործակցում կոնկրետ հարցերի շուրջ, ՀՀ-ն ու Ռուսաստանը՝ նույնպես: Սա այն դեպքում, երբ հետաքրքրությունները համընկնում են: Ակնհայտ է, որ հարաբերությունների վերանայում է պետք, վախենալու եւ վտանգավոր բան այստեղ չկա: Պարզապես կյանքն առաջ է գնում, իրավիճակ է փոխվում…Հայաստանը չի տեսնում այն աջակցությունը, որն ակնկալում էր ՀԱՊԿ-ից, հասկանալի է, թե ինչու: Այդ կազմակերպության անդամները իրենց շահերն են հետապնդում եւ գործում են՝ հիմնվելով դրանց վրա: Հիմա հարցը նրանում է՝ ինչպե՞ս հետաքրքրությունները միավորել, կա՞ դրա հնարավորությունը, թե՞ չէ: Ինձ մոտ տպավորություն է, որ Հայաստանը կգնա ՌԴ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների, ռազմավարական գործընկերությունը ավելի կամրապնդի, բայց դա կլինի՞ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով