Արփինե Հովհաննիսյանը պատրաստ է աջակցել կրճատվող պետական ծառայողներին (տեսանյութ)
Արփինե Հովհաննիսյանը հրապարակել է կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ՝ նախարարությունների թիվը 17-ից հասցվում է 12-ի: Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է կրճատել առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ նախարարությունները՝ 1. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն 2. Առողջապահության նախարարություն 3. Արդարադատության նախարարություն 4. Արտակարգ իրավիճակների նախարարություն 5. Արտաքին գործերի նախարարություն 6. Բնապահպանության նախարարություն 7. Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն 8. Պաշտպանության նախարարություն 9. Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն 10. Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն 11. Տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն 12. Ֆինանսների նախարարություն Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն կմիավորվեն էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը կվերանվանվի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն: Արփինե Հովհաննիսյանը նաև խոստացել է խորհրդատվություն հատկացնել կրճատվող պետական ծառայողներին։