Եղնուկյանը դատի կտա Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին (տեսանյութ)
Կարո Եղնուկյանը դատի է տալու ՀՀ ոստիկանությանը և ԱԱԾ-ին անօրինական գաղտնալսումների համար: «2016 թ. հուլիսի 18-ին քննչական մարմինը դիմել է դատարան, հեռախոսներս գաղտնալսելու համար, հիմնավորելով, որ օպերատիվ տեղեկություն ունեն, իբրև թե փորձում եմ Սասնա ծռերին ապահովել ռադիոկապով»: Ըստ Եղնուկյանի՝ հուլիսի 19-ին քննչական մարմինը կրկին դիմել է դատարան՝ նրա 3 բնակարանները և 2 ավտոտնալներն ու 3 մեքենաններն խուղարկելու թույլտվություններ ստանալու համար: Ռադիոկապի սարքավորումներ և զենք, զինամթերք որոնելու նպատակով: «Քննչականը խուզարկության համար որպես հիմք է ներկայացրել 2 օրվա հեռախոսազանգերիս գաղտնալսումը և իբր թե կրկին առկա են օպերատիվ ինֆորմացիաներ»: Կարո Եղնուկյանը նշում է, որ «Սասնա ծռեր»- ի քրեական գործի նախաքննության ընթացքում դիմել է դատարան, որպեսզի իրեն տրամադրվի այդ օպերատիվ տվյալները, սակայն դատարանը մերժել է՝ պատճառաբանելով, որ նախաքննության գաղտնիք է: «Երբ նախաքննությունը ավարտվեց և գործը հանձնվեց դատարան, ես կրկին դիմեցի դատարան, որ ինձ տրամադրվեն այդ տվյալները, բայց նորից դա մերժվեց այս անգամ պատճառաբանելով, որ կարող են տրամդրել դատավարության ավարտին»: Իշխանափոխությունից հետո, Կարո Եղնուկյանը դիմել է Ոստիկանությանը և ԱԱԾ տնօրենին, այդ տեղեկություններին ծանոթանալու նպատակով: Սակայն, Ոստիկանության և ԱԱԾ տնօերնի պատասխանները չի գոհացրել Կարո Եղնուկյանին: «Ոստիակնությունը պատասխանել էր, որ բացառապես գործում է օրենքի շրջանակոներում, իսկ այդ տվյալները ինձ կտրամադրվի միայն այն դեպքում, երբ իմ նկատմամբ հարուցված քրեական գործով հաստատվի, որ իմ արարքում հանցակազմ չկա կամ եթե կայացվի արդարացման դատավճիռ: ԱԱԾ տնօրենի պատասխանից հետևում էր, որ իմ բնակարանում կատարվել են գաղտնալսումներ և և իմ ընտանիքի անդամները գաղտնալսվել են: Սա ենթադրումէ նաև այն, որ գաղտնալսումները չէին եղել դատարանի թույլտվությամբ, քանի որ գործում նման որոշում չկար»: Ըստ Կարո Եղնուկյանի՝ ինքը խտրական վերաբերմունքի է արժանացել: Փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ նշեց, որ ակնկալում էին, որ Ոստիականության և ԱԱԾ-ն նախկին իշխանությունների նման մարդու իրավունքները չէին ոտնահարի, և իշխանափոխությունից հետո պիտի որ հարգվեն: Բայց պատասխանները նույնացնում են նախկին իշխանությունների գործելաոճին: «Այս դեպքում մենք ստիպված ենք դիմելու դատարան՝ ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի դեմ, որ ՀՀ-ում մարդու իրավունքները անտեսվում են: