«Անկեղծ ասած չգիտեմ, թե ինչ հիմնավորումներով է դատարանն այդ որոշումը կայացրել». Փաշինյան (տեսանյութ)
Այսօր Վանաձորում լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի ազատ արձակումն իր համար նույնպես անակնկալ էր. «Ես դատարանների որոշումները չէի ուզի մեկնաբանել, բայց ես ուզում եմ, որ ՀՀ քաղաքացիներն իսկապես արձանագրեն, որ երբ որ ես ասում եմ, որ դատարանի գործերին չեմ միջամտում, դրա մեջ ոչ մի չափազանցություն չկա: Ես հասկանում եմ այդ մարդկանց դժգոհությունը, եւ անկեղծ ասաց, չգիտեմ, թե դատարանն ի՞նչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել: Երբ որ հասանելի կլինի այդ որոշումը կծանոթանամ…Ինձ համար ճիշտն ասաց անակնկալ էր այդ որոշումը: Այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Էջմիածնում բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ Մանվել Գրիգորյանի, Փաշինյանը պատասխանեց. «Բողոքի ակցիա իրականացնելը քաղաքացիների իրավունքն է: Ես ուրիշ ի՞նչ պետք է ասեմ»: