Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

0038 հրամանը և մարտի 1-ի իրադարձությունները փոխկապակցված չեն․ Քոչարյանի դատապաշտպան (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Cttapture

Ալումյանի պնդմամբ՝ հուզական ոլորտում անընդհատ շոշափվում է թիվ 0038 հրամանը։ «Թիվ 0038 հրամանը ինքը իրենով չի ներկայացնում որևէ խնդիր։ Ինքը իրենով չի առաջացրել որևէ հակասահմանադրական կամ հակաօրինական իրավիճակ։ Ընդհակառակը 0038 հրամանի արդյունքում կանխվել է բանակի ներգրավվածությունը, բանակի ներքաշումը օրեր շարունակ տևող ցույցերին․ այն, ինչի վերաբերյալ հստակ տվյալներ կային, որ աշխատանքներ են տարվում բանակի ներսում, որպեսզի զինվորականներին նույնպես բերեն Ազատության հրապարակ, և որպեսզի զինվորականները նույնպես սկսեն մասնակցել էդ քաղաքական պրոցեսներին»։  «Եվ դուք հստակ պետք է պատկերացնեք, որ թիվ 0038 հրամանը և մարտի 1-ի իրադարձությունները․ դրանք իրար հետ ընդհանրապես փոխկապակցված չեն»,- եզրափակեց Ալումյանը։  «Մի կողմից դիմել է Սահմանադրական դատարան ընտրությունները վիճարկելու, բայց մյուս կողմից արդեն ինքը իրեն ընտրություններում հաղթած անձ և ասել է, որ անհրաժեշտ է կազմաքանդել տվյալ իշխանությունը», - հղում անելով Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ասում է դատապաշտպանը։ «Որևէ մեկը մինչև մարտի 1-ը չի խոչընդոտել այդ ցույցերի իրականացմանը»,- վստահեցնում է դատապաշտպանը։ Բայց հետզհետե սկսել են ստացվել շատ մտահոգիչ տեղեկություններ այն մասին, որ բանակը, որ որոշ մարդիկ  փորձում են բանակը ներքաշել․ փորձում են այնպես անել, որ զինվորականները գան հրապարակ և իրենք շրջեն իշխանությունների դեմ։ «Կան էդպիսի տվյալներ։ Կա իրավիճակ, երբ որ պաշտպանության 2 փոխնախարար բացահայտ հայտարարել են, որ միանում են ցուցարարներին։ Կա զինվորական դատախազ․ գործող զինվորական դատախազ, որը ցույց է անում պարոն Տեր-Պետրոսյանի հետ միասին Ազատության հրապարակում։ Երկրապահ կամավորականների միությունում անընդհատ՝ գիշեր-ցերեկ մի շարք բարձրաստիճան սպաների մասնակցությամբ քննարկումներ են տեղի ունենում միանալ ցուցարարներին այս խորագրով և դրա հետ միասին ստացվում են օպերտիվ տվյալներ, որ որոշ զորամասերում արդեն աշխատանքներ են տարվում անձնակազմի հետ, որպեսզի զինվորականները գան և միանան ցուցարարներին»,- ասում է Հայկ Ալումյանը։