Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էջմիածինցիները կրկին փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MHM01e26811

Էջմիածնում գիշերվանից չեն դադարում բողոքի գործողություններն ընդդեմ գեներալ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման։ Այսօր էլ քաղաքացիները փակել են Էջմիածնի փողոցները , նաեւ երթեր են անում։ Նրանք բողոքում են այն փաստի դեմ, որ Մանվել Գրիգորյանը կալանքից ազատվել է։ Հիշեցնենք, որ երեկ երեկոյան դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը եւ Մանվել Գրիգորյանին ազատ արձակել 25 միլիոն դրամ գրավի դիմաց։ Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի գույքի յուրացման համար։  Ավելի ուշ ցուցարարները բացել են «Երևան-Էջմիածին» ճանապարհը Ցուցարարներից մեկը հայտարարեց, որը վաղը կշարունակեն նոր թափով․ «Առավել ուժեղ, քանի դեռ մարդիկ չեն գիտակցել, որ էս երկրում օրենքը և իշխանությունը պատկանում են ընդամենը մեկին՝ ժողովրդին։ Իշխանությունը ամբողջովին ժողովրդինն ա»։