Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը դուրս մնաց Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակից

Սպորտ
mxitaryan

Այսօր տեղի ունեցավ 2018 թվականի Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությունը: Սպորտի նախարարության կողմից հավատարմագրված լրատվամիջոցների, մարզաձեւերի գլխավոր մարզիչների եւ մարզասերների ուղարկած SMS-ի քվեարկության արդյունքում հայտնի դարձան 10 լավագույնները: Ահա նրանք՝ ծանրոդներ Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան, հունահռոմեական ոճի ընբիշներ՝ Արթուր Ալեքսանյան, Մաքսիմ Մանուկյան, սամբիստներ՝ Գրիգոր Մխիթարյան, Արսեն Ղազարյան, ջրացատկորդներ՝ Վլադիմիր Հարությունյան, Լեւ Սարգսյան, ձյուդոյիստ՝ Ֆերդինանդ Կարապետյան, հեծանվորդ՝ Էդգար Ստեփանյան, մարմնամարզիկ՝ Արթուր Թովմասյան: Հիշեցնենք, որ թեկնածուների թվում ընդգրկվել էին նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանն ու Մարկոս Պիզելին, սակայն նրանք չկարողացան հավաքել այնքան ձայներ, որպեսզի ընդգրկվեն առաջին տասնյակում: