Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալման ժամանակ բաժնում տեսանկարահանելու գործողությունները

Պաշտոնական
hcav

ՀՀ Վարչական դատարանը բավարարել է ՀՀ Ոստիկանության դեմ Գայանե Առուստամյանի հայցը՝ իրեն տեսանկարահանելու՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին:  ՀՀ Վարչական դատարանը վճիռ է կայացրել ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի՝ 2018թ. ապրիլի 18-ի որոշումից հետո:  Գայանե Առուստամյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը վերաքննիչ բողոք էին ներկայացրել ՀՀ Վարչական դատարանի՝ 2017 թ. մարտի 14-ի որոշման դեմ, որով Վարչական դատարանը Գ. Առուստամյանին ՀՀ Ոստիկանության հայցի հիման վրա տուգանել էր 30.000 ՀՀ դրամով՝ ոստիկանության ծառայողին վիրավորելու համար: Իսկ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին հակընդդեմ հայցը վարչական դատարանը մերժել էր:

ՀՔԱՎ լրատվություն