Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրենի լեզվով, արագ, մատչելի և անվճար ծանուցում Կադաստրից

Պաշտոնական
SM

Շարժական կապի բոլոր բաժանորդները, որոնք այս կամ այն ծառայության մատուցման համար դիմել են Կադաստրի կոմիտեի գրասենյակներ, այսուհետ արագ կծանուցվեն իրենց դիմումի պատասխանի պատրաստ լինելու մասին։ Ի դեպ, Կոմիտեի որոշմամբ, հաղորդագրությունը լինելու է միմիայն հայերեն։ Ծանուցումից հետո պատասխանը ստանալու համար կարող եք այցելել Կադաստրի որևէ գրասենյակ: Դիմումի պատասխանին կարելի է ծանոթանալ նաև մուտք գործելով e-cadastre.am կայքէջ: ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին