Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտակ Զեյնալյանն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Պաշտոնական
zeynalyan-1

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Փոխնախարար Սուրեն Քրմոյանի և Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ շրջել է  հիմնարկում, ՔԿՀ ծառայողների աշխատասենյակներում, բուժկետում, գրադարանում, խոհանոցում, զբոսահրապարակում և նկուղային հարկում: Շրջայցի ընթացքում նախարարի պաշտոնակատարը հանձնարարականներ է տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի խնդիրների լուծման ու պահման պայմանների բարելամանն վերաբերյալ:   ՀՀ ԱՆ տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչություն