Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանն էլ պետք է կալանավորվի. Մերուժան Հովհաննիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
s

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանին պետք է կալանավորեն: Հրապարակախոս, խորհրդային շրջանի այլախոհ Մերուժան Հովհաննիսյանը կարծում է, որ Գևորգյանը վաղուց պետք է կալանավորված լիներ: Արմեն Գեւրոգյանին  արդարադատության խոչընդոտման մեղադրանքից բացի նոր  մեղադրանքներ եւս ավելացել են՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակություն, առանձնապես խոշոր չափերի կաշառք և փողերի լվացում:  «Առարկության ենթակա չէ այն հանգամանքը, որ նա Ռոբերտ Քոչարյանի ամենամերձավոր երիտասարդն էր եւ նրա թելադրանքների կատարողը եւ բնականաբար նա մասնակից կարող է լիենլ Մարտի մեկի ոճրագործությանը»,- համոզված է Մերուժան Հովհաննիսյանը: Ռոբերտ Քոչարյանի երկրորդ կալանավորումից հետո Մերուժան Հովհաննիսյանն առաջին անգամ  Մարտի մեկին բանակի ներգրավվածության փաստով   բացահայտում է անում. «Փետրվարի 28-ին, երեկոյան ժամը 6-ին ես դուրս եկա Հանրապետական կուսացության շենքից եւ տեսնելով, որ հսկայական ավտոբուսներ են կանգնած քայլեցի դեպի վերեւ: 12 ավտոբուս էր, լրիվ զինված ավտոմատավորներ, 12 ավտոբուսներ լրիվ զինված զինվորներ կանգնած էին՝ 11 ավտոբուսը ուղիղ Մելիք-Ադամյան փողոցում,  կառավարության շենքի պատի տակ, մյուսը՝ դիմացի մայթին»: Հրապարակախոսը հիշում է՝  լուսահոգի Վազգեն Սարգսյանի թիկնազորի անդմներից մեկին մոտեցել է պարզելու՝ թե ինչ ավտոբուսներ են եւ ինչու են Կառավարության շենքի մոտ: Ըստ Հովհաննիսյանի՝ այնտեղ էր նաեւ Ռազմական Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը. «Արտակը մոտեցավ ինձ ու ասաց՝ վարպետ ջան այս ժամին ինչու եք դուրս եկել։ Ասացի՝ դուրս եմ եկել, որ տուն գնամ, բայց որ տեսա քեզ, մոտեցա: Նա ինձ պատասխանեց՝ եկել են զինավարժանքի: Ասացի՝ կառավարության շենքի պատի տակ են զինավարժություններ անելու: Նա լռեց, նայեց ինձ, թեքվեց նայեց Վլադիմիր Գասպարյանին ու հեռացավ: Հաջորդ օրը կատարվեցին այն զինավարժությունները, որի համար եկել էին զինվորները: Մերուժան Հովհաննիսյանը, լսելով զինվորների խոսակցությունները, հասկացել է, որ նրանք Հայաստանից չեն. «Առոգանությունից զգացի, որ արցախցիներ են»: Անդրադառնալով Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսմանը՝ նշեց, որ միշտ էլ հեռախոսազրույցներով հարցեր լուծվել են, սակայն Փաշինյանի եւ Վանեցյանի զրույցը դրանցից չէ: Մի գաղտնալսում պատմեմ, որն առնչվում է Սերժ Սարգսյանի հետ: Պետական գույքի կառավարման ղեկավարի սենյակում նստած էի, երբ մի զանգ եղավ այդ կառավարման վարչության պետին: Զանգահարողը Երվանդ Զախարյանն է եւ առաջարկոմ է՝ տան իրեն որեւէ գույք, հավանաբար մեծ արժեք ունեցող գույք, վարչության պետը պատասխանում է, որ պարոն Զախարյան, ես չեմ կարող առանց նախագահին հայտնելու, ձեզ որեւէ գույք տրամադրել, կամ վաճառել: Վարչության պետը զանգում է ուղիղ Սերժ Սարգսյանին եւ ասում՝ պարոն նախագահ, ինձ զանգեց Երվանդ Զախարյանը եւ պահանջեց այսպիսի մի գույք, այնտեղից Սերժ Սարգսյանը բղավում է՝ քիչ է տարել, էլի է ուզում, քիչ ա տարել»: Մերուժան Հովհաննիսյանը վստահ է, որ տարիներ շարունակ իրենց պաշտոնները չարաշահած քաղաքական գործիչները Նոր Հայաստանում պատասխանատվության են ենթարկվելու, իսկ Մարտի մեկի գործով կալանավորվելու է նաեւ Սերժ Սարգսյանը: