Ամենակարևոր հաղթանակը՝ ժողովուրդն ընտրություն կատարեց. «Սասնա Ծռեր» (տեսանյութ)
«Սասնա Ծռերի» մամլո խոսնակ Վահագն Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը Հայ ժողովուրդը կատարեց իր ընտրությունը, երեկ դա ամենակարևոր հաղթանակն էր: Ես կարող եմ մտածել, որ մեր ժողովուրդը չկարողացավ միաժամանակ մի քանի խնդիր լուծել, ապագա մարտահրավերներին առավել պատրաստված լինելու համար, բայց կարող եմ ասել նաև, որ առաջնային ամենամեծ խնդիրը լուծեց փայլուն… Նաև մեր պատասխանատվությունն է հաջորդ ամենակարևոր խնդիրը հստակ ձևակերպել և հանձնել հանրության դատին: Դա կարող է լինել ժողովրդի կողմից ընտրված և իրապես ժողովրդավարական (նույնիսկ ուղիղ ժողովրդավարական) մեխանիզմներով պետական կառավարում ենթադրող սահմանադրությունը (մեր ժողովուրդը այնքան իմաստուն է, որ 5 տարին մեկ ընտրություն կատարելը, մանավանդ այսքան արագ փոփոխվող աշխարհում հակաժողովրդավարական է և հարիր է միայն սերժիկների սահմանադրություններին), կամ մեկ այլ հարց, բայց այն պետք է ձևակերպել ամբողջովին նոր միջավայրում, առանց մանիպուլյացիաների և սև սպիտակների օրակարգերի: Իհարկե այդ օրակարգը պետք է ծառայի առաջին հերթին ինքնիշխանության վերականգնմանը և անվտանգության ապահովմանը: