Շնորհավորանք ընտրության ավարտի կապակցությամբ
«Մարդու իրավունքներ – 96» կուսակցության
Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ը
2018թ. ԱԺ արտահերթ ընտրությունների ավարտման կապակցությամբ
Շնորհավորում ենք բոլորիս ԱԺ ընտրությունների ավարտման, ինչպես նաև, «Իմ քայլ» դաշինքին, ԲՀԿ-ին և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ԱԺ արդեն իսկ մուտք գործելու կապակցությամբ, հույս հայտնելով, որ նոր Ազգային ժողովը կկարողանա իրական հեղափոխություն իրականացնել ավազակաիշխանության կողմից ավերած մեր Հայաստանում:
Միաժամանակ, մեր մտահոգությունն ենք հայտնում ընտրությունների համար երանելի այս պայմաններում ընտրողների ցածր մասնակցության համար, ինչը մեր կարծիքով, ահազանգ է «հեղափոխական» գործընթացների արդյունավետության ուղղությամբ: Ափսոսանքով ենք կրկնում նաև, որ ընտրություներն անցան վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառմամբ, այդ թվում, նաև վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով, ինչը, ցավոք, մեզ թույլ չի տալիս այս ընտրություններն անվանել ժողովրդավարական:
Այնուամենայնիվ, ընդունելով այն ակնհայտ փաստը, որ ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի վարչապետական հաղթանակը հայաստանցիներիս գերակշռող մեծամասնության անվերապահ ցանկությունն է, մենք քննադատաբար ողջունում ենք և ժողովրդավարական կառավարում մաղթում նրան՝ ի նպաստ Հայաստանի հպարտ քաղաքացու բարօրության և անվտանգության:
«ՄԻ-96»