Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2010 տեղամասերի նախնական տվյալները

Կարևոր լուրեր Պաշտոնական
Armenian-parliamentary-electibbbbbbbbbon-arm

«Իմ քայլ»-ը դաշինքն ստացել է 70.43 %, ԲՀԿ-ն՝ 8.27 % «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%   ԿԸՀ-ն ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ժամը 07:25-ի դրությամբ մշակված են բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները. ըստ այդմ՝ առաջին տեղում  «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.43 % ձայներով: Դաշինքի օգտին քվեարկել է 884 456 ընտրող:   Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 59 059 ընտրող կամ ընտրողների 4.70% «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն- 8530 ընտրող կամ 0.68% «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն- 48 811 ընտրող կամ  3.89% «Իմ քայլը» դաշինք- 884 456 ընտրող կամ  70.43 % «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 80 024 ընտրող, 6.37 % «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն 6456 ընտրող, 0.51% «Ազգային առաջընթաց» կուսակցություն 4122 ընտրող, 0.33 % «Մենք» դաշինք- 25 174 ընտրող, 2. 00% «Օրինաց երկիր» կուսակցություն- 12 389 ընտրող, 0.99% «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն- 22 862 ընտրող, 1.82 % «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 103 824 ընտրող, 8.27 %