ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը «Ւմ քայլի» նախընտրական շտաբում է (տեսանյութ)
ՀՀ քաղաքացիները խորհրդարանում ձևավորում են բացարձակ հեղափոխական մեծամասնություն։ Այս մասին «Իմ քայլի» շտաբում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Այդ մեծամասնությունը որևէ օրենսդրական փոփոխություն իրականացնելու խնդիր չի ունենա, եթե միտումն այսպես ընթանա։ Ընտրությունների ընթացքում որևէ խոշոր միջադեպ չի գրանցվել և Երևանի ավագանու ընտրություններին էլ տեսանք, որ այդպես էր և սրանից հետո էլ տեղի ունենալիք ընտրություններին մենք պետք է սովոր լինենք, որ ընտրությունները միշտ չէ, որ այդքան բուռն իրադարձություններով լի են։ Ես տեսա շատերը, այդ թվում նաև լրագրողներ, ընտրությունների ընթացքը որակել են ձանձրալի և կարծում եմ դա լավագույն գնահատականն էր»,-ասաց Փաշինյանը։ Հարցին,թե քննադատություն կա մասնակցության թվի վերաբերյալ,նախորդ ընտրություններին առավել ակտիվ են եղել, իսկ պասիվությունը օրինակ Արմեն Աշոտյանը պայմանավորել է հապշտապ ընտրությունների անցկացմամբ, Նիկոլ Փաշինյանն ասաց.«Իսկ ներկաներից որևէ մեկը կասի՞, թե այսօր ՀՀ-ում քանի՞ ընտրող կա,քանի՞ ընտրող կա, ընտրական ցուցակների տվյալները կան։ 1991 թվից ՀՀ-ում քաղաքացիություն ունեցող բոլոր քաղաքացիներն ընդգրկված են այդ ցուցակում։ Եկեք մոնիտորինգ անենք վերջին 15 տարվա մամուլը և տեսնենք, թե ամեն անգամ ինչ են ասում մամուլն ու քաղաքացիական ընդդիմությունը և ինչ են գրում լրագրողները։ Գրում են, որ իշխանությունն ունի մի քանի հազարանոց ռեսուրս, որն օգտագործվում է, դա բացակա ընտրողներն են,մահացածներն ես, իսկ այս ընտրություններին քաղաքացիները բերման չեն ենթարկվել, իրենց կամքով են գնացել»։ Փաշինյանի խոսքով՝ ինքը խնդիր էր տեսնում նաև այն առումով, որ ընտրողներն ինտրիգ չեն տեսնում, քաղաքացին տեսնում է, որ բոլորը քվեարկում է «Իմ քայլը» դաշինքի օգտին, նայում է եղանակին և ասում՝ լավ է, ես գնամ ընտրության ի՞նչ անեմ, միևնույն է իմ ընտրությունը կատարված է։