Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք սրբորեն պահում ենք օրենքի պահանջները. Մարկ Գրիգորյան (տեսանյութ)

Հասարակություն
Mark-nkar

Երևանի  9/50 ընտրատեղամասում ընտրություն կատարեց նաև Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը:  Ըստ նրա՝ շատ կարևոր ու պատասխանատու օր է: Քարոզարշավի ընթացքում Հանրային ռադիոյին  բողոքներ չեն եղել՝ քաղաքական ուժերին լուսաբանելու հետ կապված:  «Հանրային ռադիոյի լուսաբանումը, աշխատանքը  ընտրությունների ժամանակ կարգավորվում է օրենքով, ու մենք սրբորեն պահում ենք օրենքի պահանջները: Մենք որպես Հանրային ռադիո պատկանում ենք բոլորին և ոչ թե կառավարությանը կամ ինչ-որ այլ քաղաքական ուժի և մենք պարտավոր ենք բոլորին հարթակ,  հնարավորություն տալ արտահայտվելու և իրենց կարծիքները ներկայացնելու համար: Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի դա լինի»,- ընդգծեց նա: