Գերմանիայի դեսպանությունը խոնարհել է դրոշը՝ ի նշան երկրաշարժի 30-րդ տարելիցի (տեսանյութ)
Գերմանիայի դեսպանությունն այսօր հիշատակում է Սպիտակում, Գյումրիում և Հայաստանի հյուսիսային այլ բնակավայրերում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը: Մեր մտածումները հազարավոր զոհերի ու վիրավորների, նաև անօթևան մնացած մարդկանց հետ են: Ի նշան հայ ժողովրդի հետ մեր խորին կապվածության՝ Գերմանիայի դեսպանությունն այսօր խոնարհում է իր դրոշները: Այդ սարսափելի իրադարձությունն այն օրերին միջազգային համերաշխության մի հսկա ալիք էր բարձրացրել, որից անմասն չէր նաև Գերմանիան: Գերմանական տեխնիկական օգնության ծառայությունը (THW), Գերմանական կարմիր խաչը և այլ կազմակերպություններ հանդես եկան գործնական անհապաղ աջակցությամբ: Միայն Գերմանական կարմիր խաչի գործողությունների համար Գերմանիայում մարդկանց նվիրաբերությունները կազմեցին ավելի քան 120 մլ գերմանական մարկ (որ հավասար է 60 մլն եվրոյի), որը Գերմանական կարմիր խաչի պատմության մեջ խոշորագույն հանգանակությունն է: