Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկեց սոցիալական նոր ծրագիր 1988 թ. երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով

Հասարակություն
92d145caeb77c5ba100aefe7eddaaa6d

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով նախաձեռնել է 1988 թ. երկրաշարժի հետևանքով տուժած և առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու սոցիալական ծրագիր: Նպատակ ունենալով զորակցել սոցիալական ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին` առաջիկա ամիս, ծրագրի առաջին փուլում, Հայոց Եկեղեցու կողմից կընծայվի տասը բնակարան` յոթը` Գյումրի քաղաքում, երեքը` Սպիտակում: