Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրությունները բոյկոտելու կոչ

Հասարակություն
Yerevan-election

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին չմասնակցել  դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չգնալ ընտրատեղամասեր և չմասնակցել քվեարկությանը։ ՀԿ-ի նախագահ Կարեն Հեքիմյանը «A1+»-ին ասաց, որ նման կոչով  հանդես գալու պատճառը այն է, որ թեկանածուներից ոչ մեկը հստակորեն չի շոշափում այնպիսի կարևորության հարցեր ինչպիսիսք են՝  նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը կամ Արցախի կարգավիճակի հստակեցումը։ Խոսելով քաղաքացիների՝ իրենց կոչին հետևելու մասին, Հեքիմյանն ասաց, որ ակնկալիքներն այնքան էլ մեծ չեն, բայց մարդիկ կլինեն, ովքեր հետևելով իրենց հորդորին՝ չեն մասնակցի ընտրություններին։ Նրա խոսքով, եթե քաղաքացիները չմասնակցեն ընտրությանը՝ նոր ընտրություններ տեղի կուենան, և քաղաքական ուժերը հաշվի կառնեն մի շարք հանգաամանքներ, որոնք նախկինում անտեսում էին։