Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվում են երեխաների իրավունքները

Պաշտոնական
an-1

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի եզրափակիչ դիտարկումների վերաբերյալ անկախ փորձագիտական ուսումնասիրության միջմասնագիտական քննարկմանը: Այն իրականացվել է «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնությանը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» ծրագրի շրջանակում: Որպես Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ՝ Սուրեն Քրմոյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և ընդգծել, որ խորհրդի ձևաչափով երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված հետևողական ջանքերը տալիս են իրենց տեսանելի արդյունքները: Նախարարի տեղակալը հատկապես կարևորել է երեխաների մասնակցությամբ կամ նրանց վերաբերող խնդրահարույց թեմաների լուսաբանման ժամանակ անձնական տվյալների պաշտպանության շրջանակում նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված խորհրդատվական որոշումների, ցուցումների հրապարակումը: Սուրեն Քրմոյանը հորդորել է քննարկման մասնակիցներին շարունակել համատեղ ջանքերով վերհանել անչափահասների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները և քայլեր ձեռնարկել դրանք լուծելու ուղղությամբ: Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարն առաջարկել է խորհրդի շրջանակում ձևավորել անչափահասների իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտային շրջանակում մասնագիտացված փորձագետների շտեմարան, որոնք, ըստ հնարավորության և անհրաժեշտության, կներգրավվեն համապատասխան գործընթացներում: Այնուհետև, ծրագրի շրջանակում ներգրավված անկախ փորձագետ Նարինե Սոլոմոնյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է փորձագիտական ուսումնասիրության արդյունքները, որին էլ հաջորդել է քննարկումը մասնակիցների միջև:   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն