Բողոքական եկեղեցին անվերջ պատարագով փորձում է պաշտպանել հայ ընտանիքին. Azatutyun.am (տեսանյութ)
Ավելի քան մեկ ամիս է՝ Հաագայի բողոքական եկեղեցին զօր ու գիշեր, շաբաթվա մեջ յոթ օր՝ առանց դադարի, կրոնական ծես ու պատարագ է մատուցում հանուն փախստական մի հայ ընտանիքի, որ կանգնած է արտաքսման վտանգի առաջ: Հոկտեմբերի վերջից Թամրազյանները՝ երեք երեխաների հետ, եկեղեցու ձեղնահարկում են պատսպարվել՝ ստիպված, քանի որ դատարանը մերժել է երկրում օրինական բնակվելու նրանց դիմումը: Տեղական լրատվամիջոցները գրում են՝ ոստիկանները արտաքսման օրդերը ձեռքին հերթապահում են եկեղեցու դռների մոտ, սակայն, չեն կարող ներս մտնել, քանի որ օրենքն արգելում է նրանց աղոթքի ու պատարագի ժամանակ ձերբակալություններ անցկացնել: Ընտանիքի ամենափոքրը՝15-ամյա Սեյրանը, մեկ ամիս է՝ դպրոց չի գնացել: - «Լինելով եկեղեցում մտածում եմ` ի՞նչ գործ ունեմ այստեղ: Բայց եթե այստեղից դուրս գանք, ամեն պահ կարող են մեզ ձերբակալել», - ասում է նա: Իրավապահների մուտքը կանխելու և շուրջօրյա ծեսեր կազմակերպելու համար բողոքական փոքրիկ եկեղեցին դիմել է Նիդեռլանդների ու ողջ աշխարհի քրիստոնյաներին: «Ի՞նչ կաներ Քրիստոսը մեր փոխարեն», «Ո՞վ, եթե ոչ մենք», - Թվիթերում գրել է եկեղեցու առաջնորդ- սպասավորը: Շարունակությունը կարդալ այստեղ