A
A
«Ուր փակցված կլինի այլ պլակատ` մենք մեզ իրավունք ենք վերապահում փակցնել մերը». ՔՈ (տեսանյութ)
«Չսահմանված վայրում պաստառներ փակցնելու մասին. Մենք պատրաստ ենք այդ առումով պահպանել օրենքի տառը, եթե դա չի խոչընդոտում մեր իրավունքների բնականոն իրացմանը: Եթե որևէ ուժ օգտագործում է թույլատրելիից ավելի մեծ հնարավորություններ, ապա մեր կողմից թույլատրելիի սահմաններում մնալը խոչընդոտում է հավասար պայմաններում լինելու մեր իրավունքի իրացմանը: Ուստի, ցանկացած տեղ, ուր փակցված կլինի այլ պլակատ` մենք մեզ իրավունք ենք վերապահում փակցնել մերը»,- իր ֆբ-յան էջում գրել է ՔՈ մամլո խոսնակ Միքայել Նահապետյանը: