Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը. կան տուժածներ

Պաշտոնական
40425_b

Նոյեմբերի 29-ին, ժամը 07:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի  11-րդ կմ-ին մազութով բարձված բեռնատար ավտոմեքենան  (Իրանի իսլամական հանրապետության պետհամարանիշով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: