Սիբիրից՝ Արտաշատ. սիբիրյան «հսկան» տեղափոխվեց Վայրի կենդանիների փրկարար կենտրոն.econews.am (տեսանյութ)
Սիբիրից Հայաստան բերված հսկայական արջը տարիներ շարունակ պահվել է Արտաշատում գտնվող ավտոբուսների կայանում: Հայաստանում հանդիպող անդրկովկասյան գորշ արջին (Ursus arctos syriacus) չափսով և քաշով կրկնակի գերազանցող արու արջն ու նրա զուգընկերուհին տեղափոխվեցին Ուրցաձորում գտնվող Վայրի կենդանիների փրկարար և վերականգնողական կենտրոն, որտեղ առկա են կենդանու բարեկեցությունն ապահովող անհրաժեշտ պայմաններ: «Տարիներ առաջ հայրս է ինքնաթիռով բերել Սիբիրից: Ա՜յ, այսքան փոքր ձագ էր, «պասիլկայի» տուփի մեջ տեղավորվել էր»,- մեզ հետ զրույցում ասաց Արտաշատի նախկին ոստիկանապետի որդին՝ արջի «սեփականատերը»։ Մոտ 10-12 տարի առաջ է կենդանին Սիբիրից հայտնվել Հայաստանում, որից հետո պահվել է ցուցադրվող վանդակում, բետոնե հատակի վրա, առանց կենդանու բարեկեցության համար անհրաժեշտ նվազագույն պահանջների ապահովման: «Մի քանի տարի առաջ մեղքս շատ եկավ, մտածեցի տանեմ, Խոսրովում բաց թողնեմ, բայց հարց ու փորձ արեցի, ասացին՝ չի կարելի»,- ասաց սեփականատերը՝ նշելով, որ կենդանուն իր համաձայնությամբ են տեղափոխում և ինքը պարբերաբար կայցելի նրան տեսության,- «Իհարկե ուրախ եմ, որ ավելի լավ պայմաններ է ունենալու արջը, ես դեռ ավելի շուտ էի ուզում տալ, բայց տեղ չկար, որտեղ կպահեին»: Նյութի շարունակությունը կարդալ` Econews.am