Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Հասարակություն
roads-1

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախaարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Վայքի, Լոռիի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն