Պարզաբանում վտարման մասին
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտնում է, որ հարուցված կատարողական վարույթի շրջանակներում 20.09.2018թ. ք. Երևան, Գ. Նժդեհի փողոցի, 4 շենքի 1 բնակարանի նոր սեփականատերը(գնորդը)դիմում է ներկայացրել Ծառայություն՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող նշված հասցեիցնախկին սեփականատերերին վտարելու համար: 01.10.2018թ. կայացվել է բնակարանի նախկին սեփականատերերին վտարելու մասին որոշում, որի մասին պարտապանն առձեռն ծանուցվել է, և տեղեկացվել է, որ 7-օրյա ժամկետում պետք է ինքնակամ ազատի վտարման ենթակա բնակարանը: Քանի որ պարտապանն ինքնակամ չի ազատել բնակարանը,հարկադիր կատարողի կողմից վտարման օր է նշանակվել02.11.2018թ.: 31.10.2018թ.պարտապանը դիմում է ներկայացրել Ծառայություն՝ վտարումը հետաձգելու խնդրանքով, ինչի հիման վրա հարկադիր կատարողը 01.11.2018թ. որոշում է կայացրել վտարման կատարողական գործողություններնօրենքով սահմանված 2-շաբաթյա ժամկետով հետաձգելու մասին: Պարտապանին տեղեկացվել է նաև, որ վտարման նոր օր է նշանակվել 23.11.2018թ.՝ ժամը 11:00-ն: Նշանակված վտարումից 2 օրառաջ՝ 21.11.2018թ.պարտապանը դիմումով ներկայացրել է թիվ ՎԴ/10082/05/17 վարչական գործի շրջանակներում կայացված՝վտարման վերաբերյալ 01.11.2018թ. գրության կատարումըկասեցնելու մասին որոշումը:Նույն որոշման 7-րդ կետի համաձայն՝ դատարանը նշել է, որ կասեցման վերոհիշյալ որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո, այսինքն՝ 26.11.2018թ.: