Քաղաքական գործչի կաշին պետք է հաստ լինի. Սվիտալսկի (տեսանյութ)
«Հեղափոխությունից հետո Հայաստանին հաջողվել է հասնել բարձրագույն չափանիշների՝ ապահովելով խոսքի, արտահայտման եւ հավաքների ազատություն»,- հայտարարում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը: Հատկանշական է, որ «Խոսքի ազատություն, որտեղ են սահմանները» քննարկումը կազմակերպվում է ընտրական քարոզարշավի նախաշեմին: Պյոտր Սվիտալսկին ասում է. «Մենք հուսով ենք, որ այս քարոզարշավի ընթացքում կհաջողվի նվազագույնի հասցնել եւ վերացնել ատելության խոսքը, քանի որ այն սպանում է ժողովրդավարությունը: Ատելության խոսքը բացասաբար է ազդում քաղաքական մշակույթի վրա: Հույս ունենք, որ Հայաստանին կհաջողվի այս ընտրություններին արդյունքում ձեւավորել այդ քաղաքական մշակույթի բարձրագույն ստանդարտը: Դեսպան Սվիտալսկիի տպավորություններով Հայաստանում հիմա մարդիկ ավելի ազատ են, եւ դրա պատասխանատուն են ԶԼՄ-րը, քաղաքացիական հասարակությունը եւ քաղաքական դասը: «Ազատ խոսքը պարտադիր չէ, որ լինի գեղեցիկ, քաղաքավարի կամ փափուկ, այն կարող է լինել նաեւ կոպիտ եւ ցավացնող, իհարկե չափի մեջ: Մի բան, որ անհրաժեշտ է սովորել Հայաստանի քաղաքական դաշտին, այն է, որ քաղաքական գործչի կաշին պետք է ավելի հաստ լինի, քան սովորական մարդունը»: Նոր եւ ազատ Հայաստանում լրագրողներն իրենք պետք է կարգավորեն իրենց աշխատանքը, պետք է ձեւավորեն այն դաշտո, որում գործելու ընդգծում է Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը. «Հայաստանին անհրաեշտ է նոր օրնեսդրություն, նոր մթնոլորտ, որը կապահովի ԶԼՄ-ի գործունեությունը: Իմ համոզմամբ, լրագրողական միջավայրում ձեւավորվել է այն գաղափարը, որ դա պետք է սկսվի հանրային լրատվամիջոցներից»: Պյոտր Սվիտալսկին վստահեցնում է՝ Եվրոպական միությունը հանձնառու է աջակցել ԶԼՄ-ի համար նոր միջավայրի ձեւավորմանը, որը կապահովի ազատ եւ անկախ լրատվամիջոցների գործունեությունը: